Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ծառերի և ծաղիկների նոր տեսականի

Ծառերի և ծաղիկների նոր տեսականի
07.06.2013 | 15:02

Մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, կոմպոզիցիաներ, դրանց խնամքի համար անհրաժեշտ նյութեր և այլ պարագաներ:
Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաև Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թաիլանդից և Նիգերիայից:
Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ ցուցահանդեսին ներկայացվել են ծառատեսակներ և բույսեր, որ չկան Երևանում, բայց հարմարվում են մեր քաղաքի բնակլիմայական պայմաններին:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 10-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ